Ռուբեն Հայրապետյանի տանը խուզարկություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր վարչությունների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանն ու նրա անվան հետ առնչություն ունեցող շինություններում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին
ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում էլ համապատասխան գործողություններ են իրականացվում»,-ասաց վարչության պետ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, ոստիկանությունից պատասխանեցին, այդ ու այլ հարցերի պատասխանել չեն կարող։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան