Սուրեն Սարգսյան. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանն ու հայկական կողմի հետագա քայլերին։
«Ի՞նչ տեղի ունեցավ
1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:
Ինչո՞ւ հիմա
1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:
Այսպես ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:
Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
- Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում
- «Թրամփն առաջարկել է «Ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառել «պատերազմ» եզրույթը». Սուրեն Սարգսյան
- ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան