Վարչապետի խոսնակ. Ճիշտ կլինի՝ Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն Մամեդյարովի հայտարարությանը
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ձեռնպահ է մնում մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, քանի որ դրան ծանոթացել է հպանցիկ։
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ հենց ում հետ իրենք կոնկրետ բանակցում են՝ պարոն Մնացականյանը կամ իր խոսնակն արձագանքեն այդ հարցազրույցին», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Մամեդյարովը նշել է, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ և իրական պահեր»:
Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմից հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն է»:
Պատասխանելով հարցին, թե նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է պետական կառավարման համակագի մասին, որն այժմ մեկնաբանվում է, որ պետական համակարգում կադրային ջարդ է լինելու, Վ. Կարապետյանն ասաց. «Ջարդ ասելով չգիտեմ ինչի մասին եք դուք խոսում: Բազմիցս կառավարության ղեկավարն ասել է, որ հանրային ծառայողների 95 տոկոսը մնացել են նախկինից: Այդ առումով որևէ ջարդ չի եղել, չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան: Միաժամանակ վարչապետը հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- Մամեդյարովը վերջին բանակցայինի մասին. «Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջությամբ կապահովվի»
- Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Փաշինյան
- Այսօր ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան