Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ չկան
Քրեակատարողական հիմնարկից Իզմիրլյան ԲԿ տեղափոխված ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն լավ է զգում։ Այսօր Լազարևյան ակումբի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Լուրջ առողջական խնդիրներ չկան, օրերի հարց է, կկազդուրվի և դուրս կգրվի»,-ասաց Սողոմոնյանը՝ հստակեցնելով, որ դրանք անձնական տվյալներ են ու շատ բաներից տեղյակ չէ։
Սողոմոնյանը մանրամասնեց, որ «ապօրինի կալանքի» պատճառով ինքը զրկված է Ռոբերտ Քոչարյանի հետ կապ հաստատելու հնարավորությունից, տեղեկությունները ստանում է փաստաբանների ու հարազատների միջոցով։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը նույն բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
- Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին