Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Խանտի Մանսիյսկում անցկացվող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Բրոնզե մեդալակիր են դարձել Արթուր Ղազարյանը (57 կգ) և Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը (69 կգ), որոնք կիսաեզրափակիչում պարտություն են կրել ռուս բռնցքամարտիկներից:
Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկով, որոնցից 5-ը հանդես են եկել տղամարդկանց մրցաշարում, երկուսը՝ կանանց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա