Լիլիթ Գալստյան. Ահա այսպիսին է նախաամանորյա տրամադրությունն Հայաստանում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանն ահազանգում է՝ հեղափոխությունը կառուցվում է մեկ անձի շուրջ, հետևաբար ձևավորվում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներև վտանգավոր հետևանքներով։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հիմա՝ armnews- ի ուղիղ եթերում «Ադեկվատ-դիսկուրս» կլոր – սեղան քննարկումն է, միաժամանակ 1in.am – ուղիղ եթերում «Հանուն ապագայի, հանուն հանրապետության» հավաքն է, օրերս իմ ու Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Արժեքներ և Պետականություն խորհրդաժողովը»: Մեկ այլ՝ «Վերնատուն» անունով հարթակում դարձյալ քննարկում է…փոխում եմ հեռուստաալիքն ու ոչինչ չի փոխվում. ամենուր թշնամու, մեղքի, ինչ անելու որոնում է...
Անկախ հանգամանքից, թե քաղաքական ինչ կոորդինատում է տեղի ունենում քննարկումը և մասնակիցներն ինչպիսի արժեքներ են կիսում, գրեթե բոլորին միավորում է միևնույն տագնապը և մտքերն ամփոփվում են արդեն վաղուց թանձրացող և բանաձևված հաստատումների մեջ.
Ա.Ու՞ր է գնում Հայաստանն իբրև պետություն և հավաքականություն:
Բ.Հեղափոխությունը կառուցվում է մեկ անձի շուրջ, հետևաբար ձևավորվում է ուժի մոնոպոլիա՝ իր բոլոր ակներև վտանգավոր հետևանքներով:
Գ.Հայաստան պետությունը կառուցվում և ընթանում է ոչ թե ապագայի և պետության մոդելի որդեգրման և գործադրման ճանապարհով, այլ՝ անցյալի մերժման և մեղքերի բարդման ճանապարհով:
Դ.ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը չի սպասարկում պետության անվտանգային մարտահրավերները:
Ե. Եվ մի վերջին խոստովանություն կառավարության նիստից. «Ամբողջ կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը», Ն. Փաշինյան:
Ահա այսպիսին է նախաամանորյա տրամադրությունն Հայաստանում, ու թե հանրապետության հրապարակում 900 000դոլարանոց Բրեգովիչը կլինի, տոնածառի լույսերը ով և ինչպես կվառի, սեղաններին բլինչիկ կլինի, թե՝ ոչ, այդքան էլ կարևոր չէ, տագնապն ամենուր է և համաժամանակյա...»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային դիսկուրսում ապագան կառուցելու քայլերի հաջորդականություն չկա. Լիլիթ Գալստյան
- Լիլիթ Գալստյան. Որդեգրված է Հայաստանի ապաոգեղենացման քաղաքական ընթացք
- Լիլիթ Գալստյան. Թաքունի ռեժիմն ու նախարարի աչքաչափը