Ռուսաստանում խնձորի գները բարձրացել են
Ռուսաստանում խնձորի մեծածախ գինն այս աշուն աճել է համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել են «NEO Center» խորհրդատվական խմբի վերլուծաբանները։
Lneta.ru-ի փոխանցմամբ, ըստ մասնագետների, սովորաբար այդ պտուղները սկսում են թանկանալ նոյեմբերից, բայց այս տարի ավելի վաղ է սկսվել գնաճը:
Նշվում է, որ օգոստոսին 1 կիլոգրամ խնձորի մեծածախ գինը կազմել է 56.3 ռուբլի, ինչը 6 տոկոսով ավելի է, քան 1 տարի առաջ: Սեպտեմբերին աճը կազմել է 26,6 տոկոս (50,2 ռուբլի), հոկտեմբերին՝ 45,6 տոկոս (50,1 ռուբլի), իսկ նոյեմբերին՝ 30 տոկոս (50.9 ռուբլի):
Միևնույն ժամանակ, և՛ ներմուծված, և՛ տեղական խնձորները 2019-ին թանկացել են, չնայած վերջին 3 տարիներին գները նույն մակարդակի վրա են եղել: