Մարդու կյանքի միջին տևողությունն առանց ժամանակակից բժշկության
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ ավելի երկար են ապրում գիտության և բժշկության նվաճումների շնորհիվ, հաղորդում է Scientific Reports-ը:
Միևնույն ժամանակ, կյանքի տևողության վրա դրական ազդող կարևոր գործոն է համարվում հարմարավետ միջավայրը:
Պարզվել է, որ մարդու կյանքի առավելագույն «բնական» ժամկետը 38 տարեկանն է։ Մասնագետները մեթոդ են մշակել՝ կյանքի տևողության որոշման համար, որի հիմքում գենն է:
Ստացված տվյալները զարմացրել են փորձագետներին։ Հայտնի է դարձել, որ կյանքի բնական տևողությունը շատ ավելի կարճ է, քան միջին վիճակագրականում:
Արդյունքներից հետևում է, որ ժամանակակից մարդիկ ապրում են երկու անգամ ավելի երկար է, քան բնության սահմանած «նորման է»: