Առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։ Նման կարծիք է հայտնում ամերիկյան «ProPublica» ոչ առևտրային կազմակերպությունը՝ ելնելով իր կատարած ուսումնասիրությունից:
Gazeta.ru-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքներով՝ սեռական բռնության 150 դեպքերի ժամանակ կանայք ենթարկվել են բռնության առցանց ծանոթությունից հետո՝ առաջին հանդիպման ժամանակ։
Դեպքերի 10% -ով հանցագործները եղել են նրանք, ովքեր նախկինում գոնե մեկ անգամ սեռական բռնություն են գործել:
ProPublica- ի փոխանցմամբ ՝ վերջին հինգ տարիների ընթացքում առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան