Քաղաքական 15:01 14/12/2019 Հայաստան

Պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են հիմար որոշումներից. Բեքարյան

«Մենք այս պահին գործ ունենք մեկ անձի քմահաճույքի և դրա ապահովման անորակ գործընթացի հետ»,- այս մասին Արցախի հարցի վերաբերյալ «Ադեկվադ» դիսկուրսի ընթացքում նշեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Բեքարյանի խոսքով, պետական ինստիտուտները մատնված են անգործության, որովհետև հոգնել են «հիմար» որոշումներից, հոգնել են անորոշություններից, «անորակ» են, հայտարարված են հակահեղափոխական և չգիտեն՝ իրենց ոնց պահեն։

«Պետական կառավարման համակարգը վարչապետի կողմից հայտարարված է հակահեղափոխական։ Դրա վրա ինքը ունեցել է լիակատար ազատություն, կադրային բոլոր փոխակերպումներն ու փոփոխությունները արված են իր ձեռքով, և ինքը իր կառավարման համակարգը համարում է հակահեղափոխական»,- նշեց Բեքարյանը։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Բեքարյանը նշեց, որ կարմիր գծերը հատված են. «Առաջին կարմիր գիծը ահավոր հարվածն է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, դրա ընկալմանն ու իրացմանը։ Հարվածի ուղղակի օրինակ է՝ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի և  Ադրբեջանի համար։ Իրավունքը ճաշակի դաշտում չի։ Ոչ մեկը Արցախի ինքնորոշման իրավունքը չի դնելու Ադրբեջանի ճաշակով ա, թե չէ, նրա համար ընկալելի ա, թե չէ։ Եթե դու էս թեզը սարքում ես բանաձև, դրոշակդ տանում ես էս թեզով, դու տորպեդահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը՝ իր բոլոր հնարավոր ձևակերպումներով»։

Այն, որ Փաշինյանը Արցախի Վերածննդի հրապարակում ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ, ըստ Բեքարյանի, նա ոտնահարեց Արցախի ինքնորոշման իրավունքը, որի երաշխավորը հենց Փաշինյանն է. «Երբ նա ասում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծեն Մինսկի խմբի համանախագահ երկրները, նա հարված է հասցնում Արցախի սուբյեկտայնությանն ու ինքնորոշման իրավունքին։ Արցախի ճակատագրի որոշողն ինքն է»։

Բեքարյանի խոսքով, Փաշինյանը կարմիր գծեր հատելով հասել է նրան, որ Լավրով-Ադրբեջանի բարձր իշխանություն շատ դրական բանակցային օրվան հաջորդող օրը Ադրբեջանը հրապարակում է փաստաթուղթ՝ կարմիր գծերի վերաբերյալ։

«Այստեղ 2 տարբերակ կա՝ ՌԴ-ն տեղեկացված էր այդ փաստաթղթի, կամ տեղեկացված չէր։ Եթե տեղեկացված էր, մենք հասկանո՞ւմ ենք, որ բացի Ղարաբաղյան հարցում ունեցած պրոբլեմներից մենք ռուսականում ուր ենք հասել։ Եթե տեղեկացված չէր, ո՞ւր է ՌԴ արձագանքը՝ որպես ազգային մակարդակով միջնորդություն իրականացնող երկիր, և ո՞ւր է համանախագահների արձագանքը նման շանտաժային, ցինիկ քայլին։ Հիմա էդ արձագանքի չլինելը ոչինչ չի՞ հուշում, չի՞ երևում, որ հատված է ևս մեկ կամիր գիծ։ Ժողովուրդ, բանակցային գործընթացը վերածվել է քաոսի»,- նշեց Բեքարյանը։

Բեքարյանի խոսքով, եթե երկրի սեփական դիվանագիտական կորպուսը ևս ենթարկված է անգործության. «Եթե բանակին առնչվող խնդիրներում տարաբնույթ տխմարություններով, որոնց մի մասը ուշադրություն շեղելու համար են, որոնց մի մասը բարոյահոգեանական ոգին է ջարդում, էս գործողությունները դու ասնում ես, դա էլ է կարմիր գծի հատում։ Էնտեղ քո դիվանագիտական ծառայությունն է հայտնվում կոլապսի առաջ, ստեղ դրա առաջ է հայտնվում քո անվտանգության համար մեկ ապահովողը՝ բանակը»։

Ամփոփելով խոսքը՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ պետք է կարողանալ որոշ դերակատարների հուշել, որ այս ամենի համար պատասխանատվություն կրելու իքս պահը լինելու է։

«Եվ չի ստացվելու ասել, որ օրինակ, մենք խորհրդարանական ուժ էինք, բայց իշխանություն չէինք, ի՞նչ անեինք։ Իսկ Արցախի գործող իշխանությունը կրում է պատասխանատվություն, և օրինակ չի ուզում արձագանքել օրինակ թեզին, որ Հայաստանն ու Արցախը միակարծիք են, և երբ ասվում է, որ պիտի եռակողմ բանակցություն լինի, բայց մի կողմի գլուխը կերել ենք՝ միակարծիք լինելու ներքո, և որևէ արձագանք չունենք, ինձ համար անհասկանալի է։

Տարիների ընթացքում Ադրբեջանը երազել է, որ համայնքային մոտեցման ներքո իրեն որևէ մեկը լուրջ ընդունի, իր մոտ դա որևէ կերպ չի ստացվել։ Էսօր համանախագահ երկիրը, մեր ռազմավարական գործընկեր դաշնակիցը արտգործնախարարի շուրթերով անդրադառնում է համայնքային մոտեցմանը՝ բավականին պոզիտիվ, և նշում է, որ Ղարաբաղի ապագան պիտի որոշի Ղարաբաղի ողջ ժողովուրդը, կանտեքստը՝ համայնքային մոտեցում։ Դրանից լպրիշացած, հաջորդ օրը Ադրբեջանը կամիր գծերի փաստաթղթի մեջ համայնքների և հավասար իրավունքների մասին է խոսում»,- եզրափակեց խոսքը Կարեն Բեքարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}