Եվրոպայի «սև օրերը»՝ ըստ Ռուսաստանի
ԱՄՆ-ի կողմից հրթիռի փորձարկումը, որն արգելված է «Միջանկյալ և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրով», կարող է Եվրոպայի համար «սև օրերի» մեկնարկ դառնալ։ Այս մասին իր «Թվիթեր» միկրոբլոգում գրել է ռուս քաղաքական գործիչ, սենատոր Ալեքսեյ Պուշկովը։
«Փորձարկումներին կարող է հաջորդել Եվրոպայում ամերիկյան հրթիռների տեղակայումը։ Դա իր հերթին Եվրոպա կվերադարձնի «Սառը պատերազմի» մռայլ սցենարը»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Պուշկովը:
ԱՄՆ-ը նախկինում արգելված հրթիռը փորձարկել է դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան