2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր Թաիլանդում անցկացվում է առաջին խոշոր հանրահավաքը
Ընդդիմադիր կուսակցության 1000-ավոր աջակիցներ այսօր հավաքվել էին Բոնգկոկի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Բողոքի ակցիան մեկնարկել է «ՄՎԿ» առևտրի կենտրոնից՝ առաց ոստիկանների հետ համաձայնեցնելու։
Հանդիպմանը ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Թանաթորն Չունգրունգանգանգը, ով նշել է, որ «ներկայիս գործողությունը միայն պայքարի սկիզբն է»:
«Այսօր մենք ցույց ենք տալիս ուժ, որպեսզի մյուսները կարողանան հետագայում մեզ միանալ: Այսօրվա իրադարձությունը փորձություն է` հաջորդ ամիս կայանալիք մեծ հանրահավաքից առաջ», - նշել է նա:
Հավաքը առաջին խոշոր հանրահավաքն էր 2014-ի ռազմական հեղաշրջումից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան