Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ելույթով հատկապես աչքի է ընկել իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էմին Աքբաշօղլուն։ Նա Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնել է օսմանյան պոետ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի «Թքեք» բանաստեղծությունից մի հատված ընթերցելով։
«Ամենալավ պատասխանը տվել է Մեհմեթ Աքիֆը 100 տարի առաջ։ Ազգային ուժի ոգով դեռևս 100 տարի առաջ եղած զգացումները և խոհերը նույնությամբ մենք ենք հիմա կրում և ազգային ու պետական դիրքերից գոչում ենք, որ թքում ենք ԱՄՆ-ի Սենատի այդ բանաձևի վրա։ Մենք դա համարում ենք ոչնչություն»,- ասել է Էրդողանի կուսակից պատգամավոր Էմին Աքբաշօղլուն։
Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայը հայտարարել է, որ նախագահ Էրդողանից սպասում են ԱՄՆ-ի Սենատին տրվելիք մի այնպիսի պատասխան, որը «վայել կլինի թուրք ժողովրդի և Թուրքական խորհրդարանի պատվին ու հեղինակությանը»։
Ինչպիսի պատասխան «կվայելի» Ցեղասպան Թուրքիային ու այն դար ի վեր ժխտող Թուրքիային... Երևի թե ժամանակն է հստակ ասել։
Հարակից հրապարակումներ`
- Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն
- ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել
- Քաղաքագետ. Բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
- Սուրեն Սարգսյան. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը
- Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան