ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ են ընտրել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր:
ՀԽ-ից հայտնում են, որ նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը: Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:
Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան