«Հրապարակ». Մեղադրող դատախազը Արսեն Բաբայանի գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
Գործն ուղարկվել է դատախազություն, և առաջիկայում պարզ կդառնա՝ մեղադրող դատախազը գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի կամ հետ կվերադարձնի լրացուցիչ քննության։ Արսեն Բաբայանը վստահ է, որ գործը միայն կարճվելու ենթակա է։ «Դատելով գործի նյութերից՝ դատախազությունն այլ բան չունի անելու, քան կարճել գործը՝ հանցադեպի բացակայության հիմքով»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան