«Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ամանորյա տրամադրությունները փչացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցը՝ «Լավրովյան պլանի» և ««խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով» եզրույթների շուրջ։ «Դա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլզի` «խաղաղություն` տարածքների դիմաց» ֆորմատի պսևդոընթերցումն է, ինչն էլ, անկախ հայկական կողմի հայտարարություններից, հավաստում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն բոլոր հնարավոր տարբերակներից սեղանին դրել է հատկապես այդ մոտեցումը։ Իսկ մեր ժամանակ բանակցվում էր «տարածքներ` կարգավիճակի դիմաց» ֆորմատը։
Իրականում «Լավրովյան պլան»՝ որպես այդպիսին, գոյություն չունի. ընթացակարգը հետևյալն է․ սկսում են կոնկրետ դետալները քննարկել, ասենք, «կազանյան» անվանված հայտարարության, ապա այն կարող է վերածվել փաստաթղթի։ Ի դեպ, պետք է ֆիքսել` Կազանի հայտարարությունն այդպես էլ փաստաթուղթ չդարձավ»,- ասաց նախկինում բանակցային գործընթացին մասնակցած անձը: Դրան ձեր իշխանությունը համաձայնել էր և քննադատվում է։ «Կազանյան հայտարարությունն այժմ ԵԱՀԿ դեպոզիտարիայում է՝ ցանկացած պահի կարելի է բարձրացնել և տեսնել` ինչ էր այն։
Կար Մադրիդյան սկզբունքների վրա, համապարփակ պայմանավորվածությամբ ղարաբաղյան կողմի մասնակցություն` առանց ադրբեջանական համայնքի, որի առաջին կետով ամրագրված էր․ «Արցախի ազատ կամարտահայտություն, որն ունի պարտադիր իրավական ուժ»։ Ապա` Արցախն ունենում էր անկախ բանակ, նախագահ, ԱԺ, անդամակցում միջազգային այն կառույցներին, որոնք լիարժեք անկախություն չեն պահանջում: 2-րդ կետով, այո, որոշ տարածքների հանձնում, բայց միայն այն դեպքում, եթե պարտադիր կատարվել է 1-ին կետը։ Հիմա առաջին կետով հայկական զորքերի դուրսբերումն են պահանջում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան