«Հրապարակ». «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող փաստաթուղթ կպատրաստվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի՝ գործադիրին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը եկող շաբաթ նիստ է հրավիրել։ Դա հանձնաժողովի 3-րդ նիստն է։
Պատրաստվելու է փաստաթուղթ՝ Ամուլսարի շահագործումը ստանձնած «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող։ Ընկերությունը, ինչպես հայտնի է, հայտարարել է 400 միլիոն դրամի ներդրում կատարելու մասին, ԱԺ-ում կասկածներ են առաջացել այդ մասով, և պատկան գերատեսչություններին հարցումներ են ուղարկել, որոնց պատասխաններից պարզ կդառնա՝ ընկերությունն արե՞լ է այդքան ներդրում, թե՞ թիվն ուռճացվել է։
«Քանի դեռ չենք ստացել գերատեսչություններին ուղղված մեր հարցումների պատասխանները, ես ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը։
Ի դեպ, հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է 27 հանք, առաջին տեղում Ամուլսարն է, ապա՝ Թեղուտը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքը 4-րդն է։ Հերթականությունը որոշվել է հանձնաժողովի անդամների քննարկման արդյունքում՝ ասաց Բագրատյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան