Նարինե Դիլբարյան. Խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը
Առկա է քաղաքական օրակարգը փոխելու հրամայական։ Հեղափոխության օրակարգը պաշտպանող միավորների և անհատների մասնակցությամբ հավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
«Կարծում եմ, այսօր եկել է այն ժամանակը, որ ընդդիմության դաշտում, որը թափուր հատվածներ չի հանդուրժում, պետք է ձևավորվեն դաշինքներ»,-ասաց Դիլբարյանը՝ հույս հայտնելով, որ այսօրվա ազդարարիչ միջոցառմանը պետք է հետևեն գործուն քայլեր։
Նրա խոսքով, պետական համակարգի ՕԳԳ-ն ցածր է, ինչի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա սպասված էր, բայց ուշացած։ Քանի որ խորհուրդները շատերին ավելորդ էին թվում, վարչապետն էլ երկար սպասեց, բայց ակնհայտ դարձավ, որ միայնակ և արհեստավարժ առաջ գնալ դժվար է։ Համակարգը չի ձևավորվել, գործում է նախկինը, բայց նախկինի դեմ դուրս գալու համար պետք է ունենալ գաղափարախոսական մոտեցումներ և ձեռնարկել ինստիտուտցիոնալ բարեփոխումներ, բայց մենք գիտենք, ցավ ի սիրտ, ոչ մի ոլորտում բացի կարգախոսներից, դրանք ամբողջական չեն դարձել»,-ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը։
Դիլբարյանն ընդգծեց, հասարակությունն ունի ոչ միայն կարգախոսների, այլ ծրագրերի կարիք։
«Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը չի կարողանում ամբողջ ծավալով լուծել հարցերը, այդ պատճառով, արտախորհրդարանական հարթակի ձևավորումը կունենա բարձր ՕԳԳ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան