Ուզբեկստանը ավտոբուսային կապ կստեղծի Մոսկվայի հետ
«Ուզավտոտրանս սերվիս» ընկերությունը Մոսկվայի հետ կսկսի կանոնավոր ավտոբուսային ծառայություն: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, գրում է ria.ru-ն՝ հղում տալով Ուղբեկստանի Տրանսպորտի նախարարությանը։
Ինչպես նշվում է, մեկնարկը կտրվի դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին։
«Ուզբեկստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 19-ից կգործարկվի կանոնավոր ավտոբուսային ծառայություններ Տաշքենդ - Մոսկվա - Տաշքենդ ուղություններով», - ասվում է հայտարարության մեջ:
Առաջին ավտոբուսը կմեկնի Տաշքենդի ավտոկայանից և կժամանի դեկտեմբերի 22-ին Մոսկվայի Նովոյասենևսկայա ավտոկայան։ Տոմսը կարժենա 900 հազար սում (95 դոլար):
Երթուղին գործարկվելու է շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և հինգշաբթի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան