Շմոլ գազի թունավորման հետևանքով Տավուշում ամուսիններ են մահացել
«911» ծառայությունը դեկտեմբերի 15-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Ժամը 22:42-ին կապ է հաստավել Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 21:10-ին Գանձաքար գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում շմոլ գազից թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Ըստ նախնական տվյալների՝ բնակիչներ Ռազմիկ Շ.-ն (ծնված 1978թ.) և Վարդուհի Ն.-ն (ծնված 1982թ.) մահացել են շմոլ գազից թունավորման հետևանքով:
Ոստիկանութունից մանրամասնում են, որ մահացածներն ամուսիններ են եղել։ Նրանք մարմինները հայտնաբերել են լոգարանում։
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ շմոլ գազի հետևանքով սա ողբերգական միակ դեպքը չէ։ Նոյեմբերի 16–ին Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա կինը և նրա չորս անչափահաս թոռները։
Միայն այս ամսվա ընթացքում ոստիկանությունը հանրապետության տարբեր բնակավայրերում շմոլ գազից թունավորման վեց դեպք է գրանցել, նոյեմբերին՝ 8 դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում