Ավստրալիայում հրշեջները չեն կարողանում վերահսկել հրդեհները
Ավստրալիայում բնական հրդհներեն արդեն ընդգրկել են շուրջ 400 հազար հեկտար տարածք: Վտանգի տակ է Սիդնեյից հյուսիս-արևմուտք գտնվող Կապույտ լեռների ազգային պարկերը: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, տեղի ԶԼՄ-ները, հղում անելով հրշեջ ծառայությանը, հայտնել էին, որ ավստրալիացի հրշեջները կորցրել են վերահսկողությունը, չեն կարողանում վերահսկել հրդեհները: Դա հանգեցրել է շուրջ 20 գյուղի ոչնչացման:
Ավստրալիայում, ընդհանուր առմամբ, հրդեհները ոչնչացրել են 2,5 հազար շինություն, ավելի քան 2,5 միլիոն հեկտար անտառ: