Beeline-ը մեկնարկում է նոր ինտերնետ փաթեթներ ռոումինգում
Beeline-ը հայտարարում է ռոումինգում նոր ինտերնետ փաթեթներ ծառայության մեկնարկի մասին:
«Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» և «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 65 երկրում՝ Եվրոպայի ամբողջ տարածքում, Եգիպտոսում, Թայլանդում, ԱՄՆ-ում և մի շարք երկրներում՝ բոլոր օպերատորների ցանցերում։
Beeline-ից տեղեկացնում են, որ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայության արժեքն է 6000 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 1000 ՄԲ ինտերնետ՝ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 6 դրամ է: «Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայության արժեքն է 3500 դրամ, որի շրջանակում տրամադրվում է 500 ՄԲ Ինտերնետ, իսկ 1 ՄԲ-ի արժեքը փաթեթում 7 դրամ է: Փաթեթների գործողության ժամկետն է 15 օր։ Ծառայությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին։
«Մենք շարունակում ենք շահավետ սակագներ տրամադրել ռոումինգ մեկնող մեր բաժանորդներին՝ հնարավորինս հասանելի դարձնելով կապի ծառայություններն արտերկրում։ Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի նոր ինտերնետ փաթեթների շնորհիվ ձեր ճամփորդությունը կդառնա էլ ավելի հաճելի և հարմար, և դուք լիարժեք կկիսվեք ձեր ամանորյա տրամադրությամբ ձեր մտերիմների հետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռոումինգ փաթեթ 500 ՄԲ» ծառայությունն ակտիվացնելու համար կանխավճարային բաժանորդներին անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդներին՝ *410#։ «Ռոումինգ փաթեթ 1000 ՄԲ» ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար կակտիվանա *401# հրահանգով, իսկ հետվճարային բաժանորդների համար *411# հրահանգով:
Ընկերութունից հիշեցնում են, որ Beeline-ի բաժանորդները ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել հաճախորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 հեռախոսահամարով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվել է 5-րդ շրջափուլը
- Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում
- Beeline-ի ամանորյա առաջարկը դարձել է էլ ավելի շահավետ
- Beeline-ը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը մեկնարկում են «Ստարտափ ակումբներ» նախագիծը
- Beeline-ը երկարաձգում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության ժամկետը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին