ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
Ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
Ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ նիստին ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալները և դեպարտամենտների ղեկավարները:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաև՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների և քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան