Էրդողանը սպառնացել է Վաշինգտոնին ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձև՝ ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Մենք բացել ենք 1915 թվականի իրադարձությունների մասին ավելի քան միլիոն փաստաթուղթ: Եկեք, ուսումնասիրեք: Մենք խոսում ենք՝ ձեռքում ունենալով փաստաթղթեր: Մենք նույնպես պետք է ձեր դեմ հանդես գանք՝ մեր խորհրդարանի այդօրինակ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Մի՞թե կարելի է լռել հնդկացիների մասին՝ խոսելով Ամերիկայի մասին: Դա ԱՄն ամոթալի էջն է»,- ասել Էրդողանը A Haber հեռուսաալիքի եթերում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»
- Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»
- Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն
- ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել
- Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի համար նաև անվտանգային բաղադրիչ ունի. Նիկոլ Փաշինյան
- Գարեգին Երկրորդ. Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին
- Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար
- Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
- Արամ Առաջին. Ողջունում ենք այս կարևոր նվաճումը, որը հավաքական և հետևողական աշխատանքի հետևանք է
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև