Պենտագոնը հակադարձել է Էրդողանին
ԱՄՆ ռազմական գերատեսչությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ի համար Ինջիրլիք և Քյուրջեքի ռազմաբազաները փակելու մասին հայտարարությանը։
«Նահանգներն օգտագործում են թուրքական ռազմական բազաները, այդ թվում Ինջիրլիքը, Թուրքիայի իշխանությունների թույլտվությամբ։ Թուրքիայում մեր զինված ուժերի առկայությունը մենք դիտարկում ենք որպես նշան ՆԱՏՕ-ում մեր դաշնակցի ու ռազմավարական գործընկերոջ հետ բազմամյա համագործակցության»,-ըստ «ՏԱՍՍ»-ի՝ ասված է Պենտագոնի հայտարարության մեջ։
ԱՄՆ պաշտպանական կառույցից նշել են, որ Թուրքիան մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում իրականացրած առաքելություններում։
«Պենտագոնը ձգտում է պահպանել այդ հարաբերությունները՝ Թուրքիային կոչ անելով առավել կառուցողական քաղաքականություն վարել С-400-ի ու այլ տարակարծությունների առումով»,-նշել է ամերիկյան կողմը։
Աղբյուրը նկատում է, Թուրքիան առաջին անգամ չէ, որ խոսում ամերիկացի զինվորականների համար ռազմաբազաները փակելու մասին, սակայն որևէ անգամ հայտարարությանը քայլեր չեն հետևել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը, ԱՄՆ Սենատի կողմից ընդունած Հայոց Ցեղասպանության բանաձևի մասին խոսելիս, հայտարարել է Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։
«780.000 քկմ տարածք և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելն անպատասխան չի մնա։ Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք։ Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»,-ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը սպառնացել է Վաշինգտոնին ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը
- Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»
- Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի բանաձևն անվանել է «քաղաքական բեմադրություն»
- Միջազգային մամուլը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին
- ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև
- Դեմոկրատները պատրաստում են պաշտոնական մեղադրանքներ, Թրամփը` սպասում Սենատում իր հաղթանակին
- Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում