Այս անգամ՝ Հայաստանից Վիեննա և Վիլնյուս կարելի է ուղևորվել 24.99 եվրոյով
Wizz Air բյուջետային ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել Հայաստան։ Այս մասին այսօր հայտարարվեց Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոյի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ունենք թարմ օդանավեր, ինչը շատ կարևոր է, քանի որ ավիաընկերության գործունեության հիմնական ծախսը կապված է օդանավի հետ։ Մենք շահագործում ենք Airbus A320 7 A321 օդանավեր: Սրանք ներկայումս ոլորտում ամենաժաանակակից օդանավերն են։ Մենք չվերթներն իրականացնում ենք կետից-կետից, այսինքն համակցվող չվերթներ չենք իրականացնում»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Անդրեաս Ռադոն։
Ընկերությունը հաջորդ տարվա ապրիլից չվերթներ կիրականացնի Վիեննա ու Վիլնյուս՝ շաբաթական 2 անգամ։ Ավիատոմսերի գները կսկսեն 24.99 եվրոյից, ու արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ կատարել։
Wizz Air բյուջետային ավիաընկերությունը, ինչպես նշվեց, ուլտա բյուջետային բիզնես մոդել է, որը վերաբերում է ավիաընկերության ցածր գներով չվերթներին ու շահագործմանը։ Ծախսերը շատ ցածր են, որը բիզնեսի համար շատ արդունավետ է ու օգնում է գները ցածր պահել։
Ընկերությունն իր տոմսերը վաճառում է միայն առցանց, որը կարելի է ամրագրել ու օգտվել բջջային հավելվածներից։ Ուղևորը պետք է վճարի միայն այն ծառայությունների համար, որից ցանկանում է օգտվել։
«Կարիք չկա ուղեբեռի համար վճարել, եթե դրա կարիքը չունեք, չպետք է վճարեք սննունդի համար, եթե կարիքը չունեք։ Եթե ունեք 10 կգ ուղեբեռ, ապա վճարում եք այդքանի համար։ Եթե շաբաթ-կիրակի ուզում եք գնաք Ավստիա կամ Գերմանիա և ունեք մի պայուսակ, վերցնում եք այն ու չեք վճարու այլ բաների համար»,-ասաց Անդրեաս Ռադոն։
Ներկայացուցիչը նշեց, որ օդանավերն օրվա մեջ օգտագործում են միջինը 12.5 ժամ, ինչն էլ նաև օգնում է գների ցածր լինելուն։ Վերջին 15-16 տարիներին 235 մլն ուղևորներ են տեղափոխել։ Ներկայումս ընկերությունն ունի 120 օդանավ։ Ներառյալ Հայաստանը, ընկերությունը սպասարկում է 153 օդանավակայաններ, որից 25-ը Եվրոպայում։ Ընկերությունը նաև, ըստ բանախոսի, ամենականաչ ավիափոխադրողն է։
Հարակից հրապարակումներ`
- Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
- Որտեղ է Ryanair ընկերության հաջողության ու ցածր գների գաղտնիքը
- «Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է