Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։
Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է 2019թ․ հունվարի 29-ին, ժամը 13:10-ին։
Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը․ «Ես2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ ...»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատական նիստը չի կայացել
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի հաջորդ դատական նիստը նշանակվեց 5 ամիս անց
- Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական առաջին նիստը նշանակվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին