Տաթևիկ Ռևազյան. ԵՄ հետ ավիացիոն համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ տարվա սկզբին
«Մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանը դեռ չի ստորագրել ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը ԵՄ հետ և այն բոլորովին կապված չէ Հայաստանի կամ Wizz Air-ի հետ. այն կապված է Բրեքսիթի հետ։ Այնուամենայնիվ, երբ մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում էի, հստակ նշվեց, որ հենց որ հնարավոր լինի համաձայնագիրը ստորագրել՝ ԵՄ-ն պատրաստ է ամեն ինչ անել, որ այն արագ լինի։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա սկզբին և դրա շնորհիվ մենք չենք ունենա այն սահանափակումները, որոնց բախվել է Wizz Air-ը՝ իր ուղղություններն ընտրելիս»,-այս մասին այսօր ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոյի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի համատեղ մամուլի ասուլիսում, որը հայտարարում էր Wizz Air-ի մուտքը Հայաստան։
Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ Wizz Air-ին շուկա ներգրավելու համար հատուկ բան չի արվել, ընդամենը օրենքը փոխելու հարցում ավելի ճկուն լինելն էր ու մեկնման հարկի հետ կապված հարցը։
«Երբ դու ունես 25 եվրո արժեցող տոմս ու պետք է վճարես 20 եվրո մեկնման հարկ, դա ավիաընկերության համար ընդունելի չէ։ Ամեն դեպքում Wizz Air-ը խրախուսվում է նույն հիմքերով, ինչ որ ցանկացած այլ ավիաընկերություն, որը չվերթներ է իրականացնում Հայաստանից»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Սակայն, քանի որ Wizz Air-ը չվերթ է իրականացնելու Վիեննա, որն արդեն իրականացվում է Ավստրիական ավիաուղիները, ապա այն վճարելու է մեկնման հարկն այնպես, ինչպես Ավստրիական ավիաուղիները։ Վիլնյուսը նոր ուղղություն է, այդ պատճառով էլ ընկերությունն ազատվում է մեկնման հարկից։
Նշենք, որ Wizz Air-ը 202թ.-ի ապրիլից չվերթներ կիրականացնի Վիեննա և Վիլնյուս։ Ինչպես ասաց Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն, մեկ ուղղությամբ ավիատոսմերի արժեքը կլինի 24.99 եվրո։ Չվերթներն իրականացվելու է Երևանից։ Ընկերությունը մտադիր է հետագայում ավելացնել Հայաստանից ուղղությունները, սակայն այս փուլում հստակ չէ։
Պատասխանելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով ԵՄ հանձնաժողովի կողմից խիստ քննության ենթարկելու վերաբերյալ հարցին՝ Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ այդ խնդիրը նոր չէ, շատ վաղուցվա է։
«Այս խնդիրները, որ բարձրացվել է, կարող եմ ասել, որ 10 տարվա խնդիրներ են և մենք հիմա մաքրում ենք այդ խնդիրները»,-ասաց Ռևազյանը, հավելելով, որ իրենք գնացել ու պրեզենտացիա են արել ու ոչ մի հայկական ավիաընկերություն չի հայտնվել սև ցուցակում։
Հարակից հրապարակումներ`
- Այս անգամ՝ Հայաստանից Վիեննա և Վիլնյուս կարելի է ուղևորվել 24.99 եվրոյով
- Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
- «Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին