Ասադը ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայից զավթված նավթը Թուրքիային վաճառելու մեջ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին վաճառում է Սիրիայից զավթված նավթը: Այս մասին նա հայտարարել է չինական «Phoenix» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է տեղի ունենում Եփրատ գետի արևելքից արդյունահանվող նավթի հետ, Ասադը նշել է, որ «Ամերիկան այժմ նավթ է գողանում և վաճառում է Թուրքիային»:
Սիրիայի առաջնորդը նշել է, որ նախքան ամերիկացիները Սիրիայի տարածքներից Անկարային սկսեցին նավթ վաճառել, դրանով զբաղվում էր իսլամական «Ալ-Նուսրան», ապա «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին հայտարարեց Սիրիայի հյուսիսից ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման մասին, սակայն ասաց, որ պահպանելու են հսկողությունը նավթի հանքերի նկատմամբ, որից հետո Թուրքիան սկսեց իր ռազմական գործողությունը Սիրիայում։ Այս մասին գրում է Tass-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան