Երևանը ամենհասանելի ուղղությոններից մեկն է եղել ռուս զբոսաշրջիկների համար անցնող տարում
Momondo-ի փորձագետները ուսումնասիրել են, թե 2019 թ.-ին ռուսները ինչ ուղղություններով են թռչել և դրանցից որոնք են քիչ թե շատ ձեռք տալիս: Բացի այդ պարզել են, թե որ երկրներն ու քաղաքներն են վերջին ժամանակահատվածում ավելի հայտնի դարձել։
Պարզվում է , որ 2019 թ.-ին նրանք ամենից շատ թռչել են Սոչի և Մոսկվա:
Իսկ ահա անցնող տարում եվրոպական ամենահասանելի ուղղությունը ռուսների համար եղել է Մինսկը: Երկրի այլ հատվածնների վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում ամենաէժան թռիչքների շարքում եղել է Ռուսաստանից դեպի Երևանը, ինչպես նաև հասանելի են եղել Ռիգա, Հելսինկի, Բեռլին, Բուդապեշտ, Պիզա, Վիեննա, Միլան, Մյուխեն և Քիշինև ուղղությունները:
Պարզվում է , դեպի եվրոպական քաղաքներ ուղևորությունները եղել են ավելի ձեռնտու, քան դեպի Թուրքիա, միջին Ասիա և Կովկաս տուրիստական ուղղությունները: