Քաղաքական 15:47 16/12/2019 Հայաստան

Խաժակյանը դատարան կներկայացնի կեղծված փաստաթղթեր Մարությանի արձակուրդի վերաբերյալ

«Ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին. Երևանի քաղաքապետի կողմից եղել է պաշտանական կեղծիք»,- այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստում նշեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի խոսքով, ինքը ստացել է տեղեկանք, որտեղ նշված է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդ մեկնելուն, որով լիազորությունները նաև վերապահվում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին, սակայն վերջինս իրավունք չուներ այդ լիազորությունն իրականացնելու. «Նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով։ Իմ ձեռքի տակ կա փաստաթուղթ, որով ես դիմում եմ դատախազությանը, երբ ցանկանան, ես կտրամադրեմ։ Կա փաստաթուղթ, որը դուք փոխել եք, բռնվեցիք, ժողովուրդ ջան։ Ես պաշտոնական պատասխան եմ ստացել քաղաքապետի ստորագրությամբ փաստաթուղթը, բայց իմ ձեռքի տակ այլ ստորագրությամբ ու տարբերվող փաստաթուղթ կա»։

Խաժակյանն առաջարկեց կամ իրեն դատի տալ՝ զրպարտելու պատրվակով, կամ թող դատախազությունն իրենից պահանջի փաստաթուղթը, որտեղ նույն որոշումը քաղաքապետի ստորագրությամբ չէ։

«Թող դատախազությունը վերցնի սա, տանի էքսպերտիզայի պարզի՝ իմ ձեռքի տակ եղածը ֆոտոշոփի արդյունք է, թե ոչ։ Եվ ես հույս ունեմ, որ պաշտոնական կեղծիքի հարցով մենք որոշումներ կունենանք։ Երբ խոսում եք իրավականությունից, օրինականությունից, նախ ինքներդ պահեք օրինականությունը»,- նշեց Դավիթ Խաժակյանը։

Ավելի վաղ Խաժակյանը տարածել էր Գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդումը, որտեղ մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ պարոն Դավթյան,
ս.թ. նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ և ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորև։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երևանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը։

Նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 25-ին քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը 3975-Ա քաղաքապետի որոշմամբ Հրաչյա Սարգսյանին գործուղել է արտասահման նոյեմբերի 5-ից 13-ը ժամանակահատվածով։ Ինչպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից ծանոթանում ենք քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին Հայկ Մարությանի և Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորությունները կատարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ Օրենքի) 48-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ ամրագրում է, որ «Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ»։ Սա քաղաքապետի առաջին տեղակալի բացառիկ իրավասությունն է, քանի որ վերջինս հանդիսանում է ավագանու անդամ, այդպիսով լինելով քաղաքապետից հետո գործադիր պաշտոն զբաղեցնող միակ պաշտոնյան, ով իրավասու է իրականացնելու քաղաքապետի բացառիկ լիազորթյունները, ինչպիսիք են քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ընդունելը, ստորագրելը։

Ներկայացրած հանգամանքներից և Օրենքից բխում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի կարող փոխարինել քաղաքապետին և չունի իրավասություն կատարելու քաղաքապետի բացառիկ լիազորությունները՝ մասնավորապես քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ստորագրելը։ Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից և կարգադրություններից կարող ենք տեսնել, որ հիշյալ ժամանակահատվածում Հայկ Սարգսյանը ստորագրել է 7 տասնյակից ավել այդպիսի փաստաթղթեր։

Այս գործողությունները անհրաժեշտ ենք համարում դիտարկել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի ներքո, քանի որ Հայկ Սարգսյանի կողմից իրացվել է մի լիազորություն, որը վերջինիս Օրենքով վերապահված չէ, այդպիսով անցնելով պաշտոնեական լիազորությունները։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր լիազորությունները Հայկ Սարգսյանին փոխանցվել են առանց իրավական պատշաճ հիմքերի, նույն հոդվածի շրջանակներում պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպք պետք է դիտարկել նաև քաղաքապետի կողմից»։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննությանը և մատնանշելու բազմաթիվ այլ հանգամանքներ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}