Տնտեսություն 16:57 16/12/2019 Հայաստան

ՀՆԱ-ի աճը մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառմամբ. ՀԲ

2019 թ․ երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն կայուն աճել է 7․9 տոկոսով։ Դրա շնորհիվ մինչև 2019 թ․ սեպտեմբեր ՀՆԱ-ի հանրագումարային աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասել է 7․5 տոկոսի, ինչը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Հայաստան ամսական տնտեսական զարգացումները․ դեկտեմբեր 2019 թ.» հրապարակած զեկույցում։

Ըստ ՀԲ-ի՝ կարևոր է այն հանգամանքը, որ զուտ արտահանումը և կապիտալի ձևավորումը, որը տարվա սկզբին լճացած էր, դրական՝ թեև համեստ նպաստ են ունեցել այս աճի առումով (յուրաքանչյուրը 0.7 տոկոսային կետ (տկ))․ այն օգնել է փոխհատուցել պետական սպառման ծավալների անկումը։

Արտադրության ոլորտում աճն ապահովել են գլխավորապես (5.5 տկ-ով) առևտրի և ծառայությունների ոլորտները, որոնց հաջորդել է արդյունաբերության (հիմնականում մշակվող արդյունաբերություն (1 տկ), հանքարդյունաբերություն (0.6 տկ) շինարարարություն (0.3 տկ)) ոլորտը։ Մշակվող արդյունաբերությունն աճել է 9 տոկոսով, իսկ հանքարդյունաբերության թողարկման ծավալները 18 տոկոսով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ ոլորտը շարունակում է վերականգնվել 2018 թ․ արտադրական ընդհատումներից։ Գյուղատնտեսության ծավալները շարունակում են կրճատվել։

Այս միտումները շարունակվել են հոկտեմբեր ամսին․ գրանցվել է տնտեսական ակտիվության ինդեքսի 7․7 տոկոսով բարելավում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հանքարդյունաբերության ոլորտի աճը չափավորվել է՝ սեպտեմբերին գրանցված 70 տոկոսից մինչև 30 տոկոսի։ Շինարարության ոլորտի աճը մի փոքր արագացել է՝ հասնելով 5 տոկոսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ծառայությունների ոլորտը (ներառյալ առևտուրը) շարունակել է արագ ընդլայնվել (նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով)։

2019 թ․ մինչ այժմ գրանցված տնտեսական լուրջ արդյունքների հիման վրա իրական ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրանում է 6․9 տոկոսի (2019-կեսին կանխատեսված 5.5 տոկոսից)։ Նոյեմբերին գնաճը շարունակել է աճել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նոյեմբերին գները 1 տոկոսով բարձրացել են՝ նախորդ ամսում գրանցված տարեկան 0․9 տոկոսից, սակայն դեռևս ՀՀ Կենտրոնական բանկի 4 +/-1.5 թիրախային միջակայքի նվազագույն շեմից ցածր են։ 1 տոկոս գնաճին հավասարապես նպաստում են պարենի, ալկոհոլային խմիչքների, կոմունալ, տրասնպորտային և առողջապահական ծախսերը։

2019 թ․ մինչ նոյեմբեր գնաճի տարեկան միջին ցուցանիշը շարունակել է մնալ 1․5 տոկոս։
ՀԲ-ի փոխնացմամբ, նոյեմբերին դրամավարկային պայմանները մնացել են անփոփոխ։ Ներմուծման ծավալների կայուն աճի և արտահանման ծավալների չափավոր աճի հետևանքով առևտրային հաշվեկշիռն ընդլայնվել է։ Սեպտեմներին 33 տոկոսով աճից հետո, հոկտեմբերին արտահանման ծավալներն աճել են ընդամենը 1.3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Կտրուկ ճշգրտումները պայմանավորված են եղել թանկարժեք քարերի և մետաղների (հիմնականում՝ ոսկի) ավելի դանդաղ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շատ արտահայտված՝ 30 տոկոս աճով։

Օգտակար հանածոները (պղինձ) կազմում են արտահանման 28 տոկոսը, որին հաջորդում են գյուղմթերքները (23 տոկոս) և թանկարժեք քարերն ու մետաղները (15 տոկոս)։ Այսպիսով, 2019 թ․ տաս ամիսներին արտահանման հանրագումարային աճը կազմել է 7․2 տոկոս։ Ներմուծման ծավալների աճը ևս հոկտեմբերին դանդաղել է, սակայն կազմում է 15 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս կենսունակ ցուցանիշ է։

Այս ամենի շնորհիվ ներմուծման ծավալների հանրագումարային աճը 2019 թ․ առաջին տաս ամիսներին կազմել է 6․2 տոկոս։ Եթե հանենք տրանսպորտային միջոցների ներմուծումը (որը 70 տոկոսով աճել է), ապա ներմուծման ծավալներն ավելացել են ընդամենը 1 տոկոսով։

Դրամի արժևորման ճնշումները ցրվում են

Ընդլայնված առևտրային հաշվեկշռի պակասուրդը մասնակիորեն փոխհատուցվել է արտասահմանից ավելի մեծ դրամական փոխանցումների, զբոսաշրջային մուտքերի, ինչպես նաև չգրանցված վերաարտահանման հետևանքով նվազել են ֆինանսավորման կարիքները։

Այդուհանդերձ, դրամը, որը 2019 թ․ հունիսից նշանակալի կայուն է եղել, նոյեմբեր ամսվա ընթացքում մոտ 0․3 տոկոսով թուլացել է։ Նոյեմբերին միջազգային պահուստները փոքր-ինչ նվազեցին, սակայն 2․4 միլիարդ ԱՄՆ դոլարն ըստ պատմական չափանիշների շարունակում է բարձր ցուցանիշ լինել։ Հոկտեմբերին բյուջեում արձանագրվել է 0․5 տոկոս տարեկան ՀՆԱ պակասուրդ։ Այս կերպ, տարվա սկզբից մինչև հոկտեմբեր հավելուրդը նվազել է՝ հասնելով ՀՆԱ-ի 0․9 տոկոսի, ինչը, սակայն, զգալի գերակատարում է ՀՆԱ-ի 2 տոկոս տարեկան բյուջետային պակասուրդի պլանի համեմատ։

Հոկտեմբերի պակասուրդը պայմանավորված է կապիտալ ծախսերի արագացմամբ, ինչպես նաև եկամուտների հավաքագրման ծավալների աճի նվազմամբ։ Հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կապիտալ ծախսերի աճը կազմել են մինչև 40 տոկոս, մասնակի փոխհատուցելով տարեսկզբի դանդաղ կատարողականը: Դեռևս տարվա սկզբից մինչև հոկտեմբեր բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կեսից էլ քիչն է իրականացել։ Հոկտեմբերին եկամուտների աճ չի գրանցվել, թեև տարվա սկզբից մինչև հոկտեմբեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս 19 տոկոսով բարձր է։

Պետական պարտքն էլ  (չհաշված ՀՀ ԿԲ-ի պարտքը) 2019 թ․ հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի մոտ 47․5 տոկոսը, ինչը նվազում է ցույց տալիս 2018 թ․ ավարտի դրությամբ ՀՆԱ-ի 51․3 տոկոսի համեմատ։

ՀՀ ազգային ժողովը հաստատել է 2020 թ․ պետական բյուջեի վերանայված նախագիծը, որտեղ թիրախավորված է ՀՆԱ-ի 2․3 տոկոս պակասուրդ։ Վերջերս ի պատասխան վերջին նպաստավոր միտումների՝ Ֆիթչի վարկանիշային գնահատականներում Հայաստանի օտարերկրյա արժույթով երկարաժամկետ թողարկողի գնահատականը բարձրացել է «BB-»-ից «B+»-ի, և հեռանկարը գնահատվել է «կայուն»: Աղքատության ցուցանիշը 2018 թ․ նվազել է 23․5 տոկոսի՝ 2017 թ․ 25․7 տոկոսի համեմատ1։ Նվազումն ավելի արտահայտված է եղել գյուղական շրջաններում և մայրաքաղաք Երևանում, մինչդեռ մյուս երկրորդային քաղաքներում աղքատության ցուցանիշը բարձրացել է։ Վարկերն ու ավանդները հոկտեմբերին աճել են գերազանցելով 15 տոկոսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավանդադրումների աճի տեմպը փոքր-ինչ գերազանցում է վարկավորման ընդլայնման տեմպին։ Թե՛ վարկերի, թե՛ ավանդների պորտֆելներն աճել են տեղական արժույթով բաղադրիչի շնորհիվ՝ այս կերպ նպաստելով դոլարիզացիայի ցուցանիշի նվազմանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում 18-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է թույլ...
Աղբյուր` Panorama.am
16:26
Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա. Ֆարմանյան
«Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա»,-գրում է ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին. Քաղաքական մեկնաբան
«Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է,...
Աղբյուր` Panorama.am
15:55
Հարգելի մարզպետներ, ըստ ՀՀ ԱՆ նախարարի, դուք լավ չեք աշխատում. Անուշ Պողոսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղադրել է մի նախագիծ,  որով մարզային հիվանդանոցները պետք է աշխատեն նախարարության ենթակայությամբ։...
Աղբյուր` Panorama.am
15:44
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան»...
Աղբյուր` Panorama.am
15:12
HRW. Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ ԼԳԲՏ աշակերտները լքել են դպրոցը
Հայաստանում լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) մարդիկ շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ: Իր...
Աղբյուր` Panorama.am
15:02
Վահրամ Սահակյանի դեմ քրեական գործ է հարուցվել
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա...
Աղբյուր` Panorama.am
14:45
HRW. Մեկ տարում Հայաստանում կնասպանության չորս դեպք է գրանցվել
2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թ. Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կնասպանության 4 դեպք։ Նրանցից երեքը սպանվել են...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}