Հալեպի հայկական վերականգնված եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել
Յոթ տարվա մեջ առաջին անգամ սիրիական Հալեպ քաղաքի Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցում (Քառասուն նահատակների տաճարը), որը վերականագնվել է 4 տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ավերումից հետո, նախօրեին պատարագ է մատուցվել: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Մենք անսահման երջանիկ ենք, որ մեզ վերադարձվել է մեր եկեղեցին: Այս տաճարը մեր սրտերում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ՝ իսկական երջանկություն է այստեղի բոլոր մարդկանց համար»,- լրագրողների հետ իր տպավորություններով կիսվել է Հալեպի բնակիչներից Լարան:
Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին ահաբեկիչները պայթեցրել էին 2015 թվականի ապրիլին: Տաճարի շուրջ 70 տոկոսը ավերվել էր: 15-րդ դարում կառուցված եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է Հալեպի հայ համայնքի միջոցներով: Եկեղեցին մարտի 30-ին վերաօծվել էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հայ սակրավորները Հալեպում երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են
- Վերանորոգվում է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Հալեպի հնագույն միջնաբերդում հնչել է դասական երաժշտություն
- Արամ Առաջինը՝ Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում
- Մեկնարկել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու վերաօծումը
- Հալեպի վերականգնված բնակելի թաղամասում կհայտնվեն շուրջ 900 նոր բնակարաններ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան