Տնտեսագետ. Հունվարի վերջից կսկսվեն թանկացումները
2020 թվականի արդեն հունվարի վերջից կլինեն թանկացումեր. թանկանալու են սպառողական զամբյուղի մեջ ներառված ապրանքատեսակները, իսկ արդեն մարտից գազի թանկացման հետևանքով կթանկանան էլեկտրաէներգիան ու տրանսպորտը։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մեսրոպ Մանուկյանը:
«2020 թվականի հունվարի վերջից կթանակա կարագը, ձեթը, բրինձը, հնդկաձավարը, մի ամբողջ ցուցակ է: Երկրորդ թանկացումը կունենանք արդեն մարտին, երբ ակնհայտորեն գազի գինը կթանական, դրանից հետո կթանկանա էլետրաէներգիան, դրա արդյունքում՝ տրանսպորտը»,-նշեց նա:
Տնտեսագետի խոսքով, բնակչության եկամուտները չեն ավելացել, բայց տեղի է ունենում գնաճ, պետությունը պետք է փորձի լուծել այդ հարցը՝ կամ աշխատավարձները բարձրացնի կամ որպես պետություն այդ բեռը վերցնի իր վրա:
«Եթե լուծում չտա, դա լուրջ խնդիր է»,- ընդգծեց Մ. Մանուկյանը:
Նա նշեց, որ այս տարվա վերջին պետությունը 150 միլիոն դրամի արտաքին պարտքն ավելացրեց՝ հիմնավորելով մի մասը, որ էժան վարկ վերցնելու հնարավորություն կար, ինչն արդեն կասկածի տեղիքներ է տալիս:
«Ամփոփելով 2019 թվականը՝ փաստ է, որ բյուջեի հիմնական մեծ մուտքերը կարողացանք ապահովել, քանի որ ԵԱՏՄ շրջանակում գտնվում ենք ամենաբարենպաստ մաքսային գոտում: Նույն ավտոմեքենաների մաքսազերծումը, շատ ապրանքներ, որոնք գալիս են Հայաստան, մաքսազերծվում են, դուրս են գնում: Մեքենաների մաքսազերծումը պետբյուջեի համար 350-400 միլիոն դոլարի չափ լրացուցիչ եկամուտ է ապահովել է, եկող տարի դա չենք ունենալու դա:
2020-ին չենք ունենալու լրացուցիչ արտոնությունը, ինչը մեր բյուջետային մուտքերի լուրջ խնդիր է առաջացնելու, նաև եկամտահարկի համահարթեցման արդյունքում շուրջ 25 միլիարդ դրամի պակասորդ ենք ունենալու»,- նշեց տնտեսագետը:
Մ. Մանուկյանի խոսքով, իրականությանը չի համապատասխանում տեղեկատվությունը, որ լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել: Նա նշեց, որ դա արտացոլում է նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները։
Նա նշեց, որ չի կարողանում հասկանալ «տնտեսական հեղափոխություն» տերմինը.
«Թող իշխանությունները բացատրեն այդ տերմինը: Տնտեսական հեղափոխություն ես հասկանում եմ այն, որ մարդիկ կարողանան մի քանի անգամ ավելի լավ ապրեն, սոցիալական վիճակն ավելի լավը լինի: Առկա ցուցանիշներն էլ հիմնավորում են, որ «տնտեսական հեղափոխությունը», թռիչքաձև աճը չկա: Տնտեսական հեղափոխություն մոտ ապագայում չի լինելու, եկող տարի ավելի ծանր է լինելու, 2021-ին՝ ավելի ծանր: Եթե ուզում են կոնկրետ արդյունքի հասնեն՝ կառավարությունը պետք է պատրաստ լինի կտրուկ քայլերի»:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետների քննադատություններին նորմալ ենք վերաբերվում. Ջանջուղազյան
- Տնտեսագետ. 750 հազար դոլար ամանորյա միջոցառումներին տրամադրելը եղել է Փաշինյանի հրահանգով
- Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
- Հայաստանի արտահանման ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ. տնտեսագետ
- Տնտեսագետ. Պետք է ոչ միայն բանակցել ռուսների հետ, այլև աշխատել հակակշիռներ ստեղծելու ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին