Շուշան Դոյդոյան. Խոսում ենք մի իրավունքի մասին, բայց խախտում մյուս իրավունքը
Երեխաների իրավունքների խախտման դեպքերը շատ են, քանի որ երեխաները գրավիչ են, հրապարակվում է երեխայի լուսանկար, տեսագրություն, անմիջապես լսարան գրավելու հնարավորություն է տրվում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր, նախագահ Շուշան Դոյդոյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ֆեյսբուքյան էջում երեխաների ներկայությամբ տեսանյութի տեղադրումը անձնական կյանքի խախտում չէ:
«Նախարարը կարևոր խնդիր է բարձացնում, եթե չլիներ այս տեսագրությունը, ազդեցությունն ավելի փոքր կլիներ, հանրային պոռթկումն ավելի ցածր կլիներ, հետևաբար խոսքն ավելի նվազ ազդեցիկ կլիներ: Բայց մյուս կողմից, իհարկե, հատկապես հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերվում է անչափահասներին, այնուամենայնիվ, պետք էր փորձել այնպես հրապարակել տեսանյութը, որպեսզի անչափահասները չնույնականացվեին դեմքերը ծածկելու՝ բլյուր անելու, կադրերն ինչ-որ ձևով մոնտաժելու միջոցով, որովհետև նրանք մեր մեջ են, մեր դպրոցում են սովորում, մեր հարազատներն են, նրանց շատ վատ լույսի ներքո է ցույց տրվում այս կադրերում: Հասկանալով, որ սա նրա ոլորտն է, պետք է այս հարցի մասին բարձրաձայնել, այնուամենայնիվ, նախարարը, գոնե լինելով նման բարձր պաշտոն ստանձնած անձնավորություն, պետք էր փորձել այս ամենն անել ոչ թե ի հաշիվ նրանց անձնական կյանքի, այլ որոշակի քայլեր ձեռնարկեր նրանց անձնական կյանքը պաշտպանելու ուղղությամբ, հետո նոր հրապարակեր»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Նրա խոսքով, նախարարը խախտելով, միջամտելով նրանց անցնական կյանքի գաղտնիության իրավունքին՝ փորձել է հանրային շատ կարևոր հարց բարձրացնել: Նա ընդգծեց, որ խոսում են մի իրավունքի մասին, բայց խախտում մյուս իրավունքը. «Կարևոր է ոսկե միջինը պահպանելու կարողությունը, որպեսզի կարողանանք ի գործ դնել»:
Շ. Դոյդոյանն ասաց, որ տեսանյութում երևացող երեխաները կամ նրանց ծնողները կարող են դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որը նախ պետք է պարտադրի հեռացնել տեսանյութը և Ֆեյսբուք սոցիալական ցանցից, և եթե այլ լրատվամիջոցներ տարածել են, նաև այդտեղից:
«Նույնիսկ եթե նրանց չեն դիմում, կառաջարկեի գործակալությանը սեփական նախաձեռնությամբ սկսեր քայլեր ձեռնարկել, վարույթ հարուցեր՝ պարզելու նախ ինչու է նկարահանվել, քանի որ արդեն իսկ անչափահասներին նկարելու պահից սկսվում է նրանց իրավունքների խախտումը:
Այսինքն կա փաստը, գործակալությունը կարող է սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել և պարզել գործի հանգամանքները»,- նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, անչափահասների իրավունքների խախտմամբ, երբ հրապարակվում են նրանց լուսանկարները, նույնիսկ տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, անմիջապես նրանց նույնականացնում են իրենց շրջապատում, թիրախավորում իրենց հետագա բոլոր հետևանքներով:
«Դա ուղղակիորեն ազդում է անչափահասների և ֆիզիկական, և հոգևոր բնականոն զարգացման վրա՝ նրանց դնելով շատ վատ վիճակում: Երեխաներն ավելի խոցելի են, նրանք իրենց ավելի քիչ կարող են պաշտպանել, քան մեծահասակները»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանը վնասում է՝ խախտելով երեխաների իրավունքները
- ՄԻՊ. Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան
- «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը վերանայման կարիք ունի. Զ․ Բաթոյան
- Արա Բաբլոյան. Հետամուտ եմ երեխաների իրավունքների պաշտպանության ցավոտ հարցերի լուծմանը
- Խիստ մտահոգիչ է հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը. ՄԻՊ
- «Նախընտրական քարոզչությունը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները կոպտորեն ոտնահարող հայտարարությունները»
- Դասասենյակներում տեսահսկումը երեխաների իրավունքների խախտում է. Գ. Հայրապետյան
- Human Rights Watch-ը երեխաների իրավունքների վերաբերյալ մտահոգությունները ներկայացրել է ՄԻՊ-ին
- Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները բավարար են. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան