ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
«Ես ողջունում եմ Սենատի այս կարևորագույն օրենսդրությունը, որը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Եթե մենք ամբողջությամբ չենք ընդունում անցյալը, «այլևս երբեքը» չի կորցնում իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ինչպես ապագա սերունդների համար, այնպես էլ նրանց համար, որոնց հիշողությունները վնասված են ողբերգությունից»,-թվիթերում գրել է Ջո Բայդենը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
I applaud the Senate's landmark legislation formally recognizing the Armenian Genocide. If we don't fully acknowledge the past, “never again” loses its meaning. The facts must be as clear and as powerful for future generations as for those whose memories are seared by tragedy. https://t.co/vfy3B0bbB7
— Joe Biden (@JoeBiden) December 13, 2019
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին