Առողջություն 13:10 16/12/2019 Հայաստան

Առողջական խնդիր ունեցող աշխատողը պիտի՞ հարկվի, որ չաշխատողը բուժվի

Հեղինակ` Նարե Գևորգյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր և համընդհանուր՝ աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձելով` որպես առողջապահության հարկ։ Որպես հիմնավորում նախարարությունը բարձրաձայնում է սոցիալական հավասարության և համերաշխության մասին, այսինքն՝ առողջապահության համապարփակ ապահովագրումը թույլ կտա մարդկանց օգտվել հիմնական բժշկական օգնությունից և սպասարկումից, հասանելի կդարձնի այդ ծառայությունները նրանց համար՝ անկախ հանգամանքից՝ տվյալ քաղաքացին վճարունակ է, թե ոչ։

Առողջապահության նախարարությունը, խոսելով սոցիալական հավասարության մասին,  աշխատող հանրույթին՝ ներառյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց,  ստիպում է սեփական գրպանից գումար հատկացնել պետությանը, որպեսզի վերջինս կարողանա առողջապահական ծառայություններ մատուցել բոլորին։ Սակայն հարց է ծագում. ի՞նչ պետք է անի քրոնիկ հիվանդություն ունեցող և ստիպված աշխատող քաղաքացին, ով ամեն ամիս որոշակի գումար է ծախսում դեղորայք ձեռք բերելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Հայաստանում, ինչպես և աշխարհում, արյան շրջանառության համակարգի հիվանդություններն առաջին տեղում են։ 2017 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանում արյան շրջանառության համակարգի խնդիրներ ունեցող  249016 քաղաքացի է գրանցվել, 2018-ին նշված թիվը 8687-ով ավելացել է՝ հասնելով  257703-ի։  Նշված քաղաքացիների գերակշիռ մասը  սիրտ-անոթային հիվանդություններ ու արյան ճնշում ունի։ Սիրտ-անոթային խնդիր ունեցող մարդիկ դեղորայք գնելու համար տարեկան ծախսում են 120-240 հազար դրամ։

«Օրական 2 տեսակ դեղ ճնշման համար եմ խմում, մեկ տեսակ էլ՝ սրտի համար՝ առավոտյան և երեկոյան։ Այս պահին 11 000 դրամ եմ ծախսում դեղերի ամբողջ փաթեթի համար, իսկ, օրինակ, 6 ամիս առաջ մեկ դեղ պակաս էի խմում և վճարում էի 9000 դրամ։ Եղել է ժամանակ, որ 20 000 եմ վճարել փաթեթի համար։ Բժշկի հետ համաձայնեցնում ենք ու դեղերը փոխում»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ տարածված խնդրի՝ միգրենի դեպքում, քաղաքացիները տարեկան ծախսում են միջինը 60-70 հազար դրամ, սակայն կան քաղաքացիներ, ովքեր վստահեցնում են՝ դեղերի տարեկան փաթեթի համար 180 հազար դրամ և ավելի են ծախսում. դա էլ կախված է դեղերի ազդեցության մակարդակից։

«Նոպաների ժամանակ դեղ եմ խմում, որի մեկ կոճակը 1000 դրամ է։ Ամսական ամենաքիչը 15 հատ խմում եմ»,- նշեց մեր զրուցակիցը։

Խնդիրն փոքր-ինչ այլ է շաքարային դիաբետի դեպքում. այստեղ պետությունն այժմ տրամադրում է դեղորայք, որը, սակայն խնդիր ունեցողներից շատերը հրաժարվում են օգտագործել, քանի որ անորակ է։ Բացի այդ, պետությունը միայն դեղորայքն է տրամադրում, բայց անհրաժեշտ ներարկիչներն ու տեստ-երիզները քաղաքացին է գնում։

«Եթե չափահաս մարդը, ինսուլինաթերապիայով է ապրում ու հրաժարվում է պետության տված դեղերից, ուրեմն միայն դեղերի համար ամսական միջինը 70-90 000 դրամ է ծախսում։ Բացի այդ նա գնում է տեստ-երիզ, որի  մեկ տուփը 6000 դրամ է, մեջը 50 հատ։ Օրական 2-3 հատ օգտագործվում է։ Այսինքն՝ ամսական 2 տուփ անհրաժեշտ է։ Եթե գումարենք ներարկիչների գումարն էլ 1000-1500 դրամ, ապա ամսական 102 հազար դրամ ծախսվում է»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը։

Այսինքն՝ շաքարային դիաբետ ունեցող քաղաքացին տարեկան ծախսում է 1 միլիոն 224 հազար դրամ։
Հարց է առաջանում՝ ինչպե՞ ս է նախարարության շահարկած սոցիալական  հավասարությունն ու հավասարակշռությունն ապահովվելու այս դեպքում. քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացին իր վճարած հարկի հաշվին անվճար դեղորայք ձեռք բերելու հնարավորություն ունենալո՞ւ է։

«Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի խոսքով, ծրագիրը դեղորայքի փաթեթ է առաջարկում, որով  քրոնիկ հիվանդությունների համար անհրաժեշտ արտահիվանդանոցային դեղերից որոշները տրամադրվում են, սակայն դեռ պարզ չէ՝ ինչ սկզբունքով։

«Դեղերի մի մասի համար փոխհատուցում տրամադրվում է 50%-ով, բայց կառավարությունը կհաստատի հիվանդությունների ցանկ, որոնց համար անհրաժեշտ դեղամիջոցի համար  պետությունը 100% փոխհատուցում կտրամադրի։ Այսինքն՝ էդ առումով մարդիկ լրացուցիչ գումար չեն ծախսի, եթե իհարկե բրենդային դեղեր չեն ընտրել, այդ դեպքում իրենք ստիպված կլինեն իրենց գրպանից գումար ավելացնել տրամադրված գումարին, որպեսզի կարողանան գնել իրենց նախընտրած բրենդի դեղը»,- նշեց Սամվել Խարազյանը։

Այսինքն՝ պետությունը կհարկի քաղաքացիներին, և նրանց կտրամադրի «ոչ բրենդային» դեղորայք, որից չեն հրաժարվի այն քաղաքացիները, ովքեր այժմ էլ պետպատվերի շրջանակում ընդունում են պետության տրամադրած դեղորայքը։ Իսկ ովքեր նախընտրում են թանկարժեք դեղեր օգտագործել, կամ բժիշկների նշանակած «բրենդային» դեղերը պետք է ընդունեն... նրանք թերևս սեփական միջոցներով կշարունակեն գնել իրենց ամսական դեղերի փաթեթը։

Հավելենք, որ ըստ նախագծի՝ առողջության համապարփակ ապահովագրությունը  նախատեսվում է ներդնել 2022 թվականից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:24
173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում. «Հետք»
Արդարադատության նախարարությունը 2021 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան
«Նորք Մարաշում վերջին 3 տարին անընդմեջ 2 շաբաթ չի եղել, որ ճանապարհները լուրջ փոսեր կամ անավարտ շինարարություն չունենան»,-ահազանգում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
«Հայաստանի քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են լիբանանցիներին չվերադառնալ երկրի հարավում գտնվող 60 գյուղեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելոց,...
Աղբյուր` Panorama.am
15:50
«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք...
Աղբյուր` Panorama.am
15:46
ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
«2023 թվականի  Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո  իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմեն Պետրոսյան. Առաջիկայում Բաքուն ավելի կկարծարցնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը
«COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Զարեհ Սինանյանը 20 օրով գործուղվում է Լոս Անջելես, Նյու Յորք, Նիցցա, Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամ, նոյեմբրի 29-ից մինչև դեկտեմբերի 17-ը Զարեհ Սինանյանն ու նրա պատվիրակության անդամներ գործուղվում են ԱՄՆ ու Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել. Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաեւ ու հատկապես պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II...
Աղբյուր` Panorama.am
14:35
Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներն արդեն բնակեցրել են շուրջ 30 հազար մարդու։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պատճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հալեպում բախումներ են, կան զոհեր
Հալեպում թեժ բախումներ են։ Սիրական «Սանա» լրատվամիջոցը հայտնել է առաջին զոհերի մասին։ Այս պահին հաղորդվում է 4 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ...
Աղբյուր` Panorama.am
11:52
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վահե Հովհաննիսյան. Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}