«Հրապարակ». Սերժ Սարգսյանին պետության կողմից բնակարան հատկացնելու նոր առաջարկ չի եղել, ու հարցը կարծես սառեցվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին պետության կողմից բնակարան հատկացնելու հարցը «գրվել է սառույցին»։ Պետությունը պարտավոր է ՀՀ նախկին նախագահներին, իսկ հետայսու՝ նաև վարչապետերին տրամադրել բնակարան, ինչը և արվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Սերժ Սարգսյանին առաջարկվել է մի քանի տարբերակ, սակայն նրա անվտանգության ծառայությունը հրաժարվել է դրանցից։
Նա նախընտրել է բնակվել Ձորաղբյուրում՝ խնամուն պատկանող առանձնատանը։ Նաև լուրեր շրջանառվեցին, թե նրա համար գործարար Կամո Ավագումյանն է առանձնատուն կառուցում՝ ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ՝ Մոնումենտում։ Երեկ հետաքրքրվեցինք, թե կառավարությունը նոր առաջարկ արե՞լ է ՀՀ երրորդ նախագահին, սակայն կառավարության աշխատակազմի հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նոր առաջարկ չի եղել, ու հարցը կարծես սառեցվել է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում