Էդուարդ Սահակյան․ Հավաքի նպատակը ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելն է
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 11-25-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հավաքի մասին և ամփոփեց տարին․
«Հավաքը լավ ենք սկսել և շարունակում ենք ռիթմը պահելով։ Հիմնական նպատակը ըմբիշների ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելն է, բայց գորգային աշխատանք էլ ենք կատարում։ Նաև դահուկներով մարզումներ են ընդգրկված մարզումային ծրագրում։ Փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ ֆրանսիական Նիս քաղաքում կմասնակցենք մրցաշարի և հավաք կանցկացնենք Օլիմպավանում: Ինչ վերաբերում է հավաքականի ելույթներին, ես գոհ եմ, ուղղակի ափսոսում եմ, որ կային մարզիկներ, ովքեր ի զորու էին անել ավելին, բայց չարեցին»,- նշեց մարզիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա