Աշխարհի ազդեցիկ երկրների ցանկում ԱՄՆ-ն առաջին տեղում է, Թուրքիան՝ 16-րդ
Ամերիկյան «U.S. News» թերթը հրապարակել է աշխարհի ամենից ազդեցիկ երկրների վարկանիշային աղյուսակը, գրում է ermenihaber-ը: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել երկրների համախառն ներքին արդյունքների տվյալները, բնակչության թվաքանակը և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը:
80 երկրներից կազմված վարկանշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում է Ռուսաստանը: Առաջատար եռյակը եզրափակում է Չինաստանը: Թուրքիան զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Նշվում է, որ Թուրքիան նախորդ տարվա համեմատ նահանջել է 2 աստիճանով:
Աղյուսակի առաջին տասնյակում տեղ գտած մյուս երկրներն են Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Հարավային Կորեան: