Խաժակյան. Հարցերին կպատասխանեմ Մարուքյանի ասուլիսից հետո
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է՝ հարցերին կպատասխանի իր կուսակցության ղեկավարի ասուլիսից հետո։
«Հարգելի ընկերներ, լրագրող գործընկերներ,
Ժամը 1-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում ասուլիս կունենա, որից հետո կպատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր Մարուքյանը հայտարարեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
Մարուքյանը պատճառների մասին լռել է։ Դատելով գրառման ներքո արված մեկնաբանություններից՝ հայտարարությունն օգտատերերի շրջանում ոչ միանշանակ արձագանքի է արժանացել, ոմանք առաջարկում են՝ հենց այսօր Խաժակյանի հարցերը լուծել, մյուսներն էլ դժգոհում են։
«Ինչո՞ւ, որովհետև բացահայտում է կեղծիքները, թե որ զուգահեռ տարավ ՀՀԿ-ի հետ։ Դե եթե հետ կանչեք, հաջորդին բերեք խուլ և համր, կույր ինչ որ մեկին։ Հա մեկ էլ գոհունակ ժպիտ ունենա, հանկարծ անդորրը չխանգարի քաղաքապետարանի։
Շատ վատ եք անում, եթե Դավիթը կարողանում է հիմքերով ապացուցել, որ սխալ են պիտի ողջունել ոչ թե հետ կանչել»,-նշել են դժգոհ քաղաքացիները։
Հիշեցնենք, որ երեկ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ավագանու երեկվա նիստում նույն խմբակցությունից «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինե Վարդանյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. Կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը
- ՀՀԿ-ի պատվերով նկարվում էիք. Ավագանու անդամ
- Խաժակյանը դատարան կներկայացնի կեղծված փաստաթղթեր Մարությանի արձակուրդի վերաբերյալ
- Թեհմինա Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետին. Հերիք ա էլի, հերիք ա