Քաղաքական 17:09 17/12/2019 Հայաստան

Անի Խաչատրյան. Երեկ բոլորս գոհ մեր ելույթներից ու մեր վարքագծից, բաժանվել ենք իրարից (լրացված)

«Առանձնապես մեկնաբանելու ոչինչ չունենք, ասելիք չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա հայտարարությունների մասին՝  Երևանի ավագանիում իր միակ անդամին՝  «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության վերաբերյալ:

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի այսօրվա գրառումը, դրան հաջորդած  կուսակցության անդամների ասուլիսը կուսակցության ներկուսակցական խնդիրն է, կուսակցությունն է որոշում իր ավագանու անդամին արդյոք թողնում է քաղաքապետարանում, թե ոչ,  փոխարինում է ցուցակի հաջորդ համարով, թե ինչ է անում:

«Դա մեր մեկնաբանելու հարցը չէ: Հարգում ենք կուսակցության ցանակացած որոշում, ինքը պետք է որոշի, թե ինչ է  պատրաստվում անել»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Հարցին՝  Դավիթ Խաժակյանի հետ արդյո՞ք զրուցել եք, որ ձեր քննադատություններն երբեմն գնում են անձնական վիրավորանքների դաշտ, դրանով ստվերվում է իր բացահայտումները,  ինչի մասին խոսում են, նա ասաց. «Երեկ ունեցել ենք Երևանի ավագանու նիստ, բաց  է եղել բոլորիդ առաջ: Դրանից հետո  խմբակցությունում բոլորս իրար տեսել ենք,  բաժանվել ենք իրարից բոլորս գոհ մեր ելույթներից, գոհ մեր վարքագծից: Թե ինչ է դրանից հետո փոխվել, ես չեմ կարող ասել, կարող է մեկնաբանել հենց բողոքող կողմը,  եթե, իհարկե, բողոքում է, որը ես չեմ նկատել հարցազրույցներում ու մնացածում»:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ իրենց խմբակցությունը, ինչպես մյուս բոլոր  նորմալ խմբակցությունները, ունենում են բազմաբովանդակ քննարկումներ ավագանու նիստերից առաջ, հետո:

«Բոլորս հավասարապես կիսել ենք պատասխանատվություն խմբակցության գործունեության հետ կապված: Ինչ վերաբերում է  «Լուսավար Հայաստան» կուսակցության ասուլիսին և հայտարարություններին, մեզ համար ևս անակնկալ է եղել, իմացել ենք մամուլից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  իր ելույթներին, Թ. Վարդանյանը նշեց. «Անձնավորված որևէ բան  չկա: Եթե նկատի ունեք երեկվա իմ ելույթը և էմոցիաները, դրանք փոխկապակցված էին քաղաքապետի  խոսքի և էմոցիաների հետ: Սա բնական աշխատանքային պրոցես է ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ավագանիում: Չեմ հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել, նպատակային է, թե ոչ, բայց ես դրան վերաբերում եմ նորմալ աշխատանքային պրոցեսի»: 

Անի Խաչատրյանն ասաց, որ այսօր «Լուսավոր Հայաստանի» հետ դեռ որևէ քննարկում չեն ունեցել:

««Լուսավոր Հայաստանի» հետ ես նպատակահարմար չեմ գտնում ունենալ քննարկում, որովհետև  մենք «Լույս» խմբակցությունն ենք, կարող ենք քննարկում ունենալ ես, Թեհմինա Վարդանյանն ու Դավիթ Խաժակյանը մեր խմբակցության շրջանակներում, իսկ եթե քաղաքական խնդիր կտեսնեն մեր  քաղաքական ուժի ներկայացուցիչները, դա արդեն կորոշեն քաղաքական ուժի երկու ներկայացուցիչները և հանդիպումներ կունենան իրենց ներկայացրած ավագանու անդմաների հետ, կանեն իրենց դիտողությունները: Մեր կուսակցությունից մենք չունենք դիտողություններ: Իսկ եթե  Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում  Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա արդեն իրենց ներկուսակցական խնդիրն է: Եթե Էդմոն Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը խնդիր են տեսնում մեզ հետ,  ազատ են իրենց որոշման մեջ»,- նշեց նա:

Հարցին՝ համարո՞ւմ եք, որ ձեր ելույթները ստվերում են Դավիթ Խաժակյանի բացահայտումները, Անի Խաչատրյանն ասաց. «Իսկ Դավիթ Խաժակյանն ու Էդմոն Մարուքյանը համարո՞ւմ են, որ իր ելույթները ստվերում են մեր գործունեությունը: Իրեն  հարց տվեք, եթե  համարում է, որ իր ելույթները ստվերում են մեր գործունեությունը, ուրեմն  մեր ելույթներն էլ ստվերում են իր գործունեությունը: Սա խմբակցություն է: Ավագանու դահլիճում ելույթները շատ պատահական են ծագում ինչ- որ հարցերից: Դա նորմալ է, որ չենք կարող  ամեն վայրկյան վերցնել 15 րոպեանոց դադար, գնալ խմբակցությունում որոշել: Այո, կարող է Դավիթ Խաժակյանն այդ պահին որոշի ու ելույթ ունենա, որի հետ ես բացառապես  համաձայն չեմ, կամ ես ու Թեհմինա Վարդանյանը ելույթ ունենանք, որի հետ համաձայն չէ Դավիթ  Խաժակյանը: Բայց քաղաքապետարանի և ավագանու հարթակն այս պահին հատկապես մեր պարագայում, երբ  ներկայացնում ենք երկու քաղաքական ուժ, չպետք է քաղաքականացնենք ու քաղաքական ուժերի քաղաքական շահերից ելնելով չպետք է օգտագործենք»:

Նա ընդգծեց, որ քաղաքական առումով չգիտի՝ իրենց գործընկեր մյուս  կուսակցությունը  խնդիրն ինչումն է տեսնում,  համենայնդեպս, իրենց գործունեությունը քաղաքական չէ, քաղաքային խնդիրների շուրջ է:

Անի Խաչատրյանն ասաց, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը Երևանի ավագանիում: 

Թ. Վարդանյանն ասաց, որ Երևանի քաղաքապետն ունի 57 հոգի ավագանու անդամ, որոնք կարող են ընդմիշտ գովաբանել նրա աշխատանքը և կա ընդդիմություն, պետք է  հաշվի նստել նաև ընդիմության կարծիքի հետ:

«Եթե ընդդիմությունը որևէ խնդիր է բարձրաձայնում, պետք չէ հեգնել, ծիծաղել և ծաղրել: Գուցե երբեմն իմ քննադատությունները սուր են, դա բնական է: Բացարձակ անձնական  հարթություն չկա: Երբ քաղաքապետը պարոն Խաժակյանի ելույթից հետո  անդրադարձավ քոմենթներին և  կոմֆորտ աշխատանքին, բացառապես իմ պատասխանն ուղղված էր  ի պաշտպանություն պարոն Խաժակյանի: Ընդամենը»,- նշեց նա:

Հարցին՝ Դ. Խաժակյանի դուրս գալը  խմբակցությունից կուրստ կհամարե՞ք, Թ. Վարդանյանը դրական պատասխան տվեց, ասաց, որ շուրջ 3 տարի աշխատում են միասին, կարող է իրենց համար ցավալի լինել:

Անի Խաչատրյանը շարունակենց, որ իրենց դիրքերը չեն թուլանա, շարունակելու են իրենց գործունեությունն այնպես ինչպես եղել է, իրենց  օրակարգը բխում է Երևանի շահերից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}