Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց, որպեսզի ամբաստանյալին «Նարիրի» բժշկական կենտրոնից տեղափոխեին դատարան:
Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրեն տեղեկացրել են, երբ պատրաստել են իրականացնել Մ.Գրիգորյանին տեղափոխումը, նա վատ է զգացել, բժշկական հետազոտություններ են իրականացվում, չի բացառվում, որ տեղափոխումը կիրականացվի։
Ընդմիջումից հետո դատավորն ասաց, որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկացել են՝ տեղափոխումից առաջ առողջական խնդիրների պատճառով Մանվել Գրիգորյանը բուժզննության է ենթարկվել, այժմ նպատակահարմար չէ տեղափոխել դատարան առողջական խնդիրների պատճառով:
Մ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ նիստը տեղի ունենալ չի կարող:
Դատավորը նաև տեղեկացրեց, որ Մ. Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանից միջնորդություն է ստացվել խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
«Շուրջ 17 ամիս Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, որից մեկ ամիսը կալանքը փոխարինվել է գրավով, հետո կրկին կալանավորվել է: Շուրջ ութ ամիս տևական, վերջին վեց ամիսը մշտապես գտնվում է հիվանդանոցում, որտեղ չնայած ինտենսիվ ստացինոր բուժմանը, գրանցվել է հիվանդությունների վատթարացում կալանքը կրելու ընթացքում և բացասական դինամիկա, որը շարունավում է: Կարծում եմ՝ Գրիգորյանի կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության պայմաններում վերջինս շարունակում է մնալ կալանքի տակ, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համապատասախան հոդվածի կետի խախտմամբ»,- ասաց Լ. Բաղդասարյանը:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններ, սակայն մերժվել են։ Մ. Գրիգորյանն արդեն ամիսներ շարունակ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
- Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մանվել Գրիգորյանը ներկայացավ դատական նիստին
- Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգումն ակնհայտ է
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդեց նիստերն անցկացնել հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան