Շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ շարունակում են հարկեր չվճարել
Շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարկային մարմին են ներկայացրել հայտարարագրեր և վճարել իրենց կողմից ստացած եկամուտներից բխող հարկային պարտավորությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հայտարարագիր է ներկայացրել շոու-բիզնեսի 10 ներկայացուցիչ։
Էդվարդ Հովհաննիսյանը միաժամանակ նշեց, որ որոշ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք ներկայումս նախաքննության ընթացքում են։
Սակայն, Էդվարդ Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե ովքեր են նրանք և քանի գործ է հարուցվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին