Ֆրանսիան տուգանել է Bloomberg-ին 5 միլիոն եվրոյով՝ կեղծ լուր տարածելու համար
Ֆրանսիայի իշխանությունները Bloomberg լրատվական գործակալությանը 5 միլիոն եվրոյով՝ Փարիզի ֆոնդային բորսայում կեղծ տեղեկատվություն տարածելու համար, ինչը հանգեցրել է երկրի խոշորագույն շինարարական «Vinci» ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի անկմանը: Այս մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ֆինանսական շուկաների գրասենյակի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2016թ.-ի նոյեմբերի 22-ին, երբ հաղորդվել էր, որ «Vinci»-ն սկսել է վերանայել իր հաշիվները «շատ լուրջ» խախտումներից հետո: Այս տեղեկատվությունը տարածվել էր այլ լրատվամիջոցներով, որի արդյունքում ընկերության բաժնետոմսերը նվազել էին 18,28%-ով:
Համաձայն AMF-ի հետաքննության՝ Bloomberg-ի աշխատակիցները տարածել են կեղծ հաղորդագրությունը դրա հայտնվելուց 1 րոպե անց՝ առանց ստուգելու դրանում ներկայացված տեղեկատվության ճշգրտությունը:
Bloomberg-ը նշել է, որ իրենք ափսոսում են կիրառված տուգանքի, ինչպես նաև մամուլի կենսական դերի անտեսման համար, որը այն խաղում է ժողովրդավարական հասարակության մեջ:
Լրատվական գործակալության ղեկավարությունն իրենց և «Vinci»-ին անվանել է «բարդ խաբեության զոհ», ինչպես նաև հայտարարել բողոքարկման որոշման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան