Smartavia ընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Երևան- Մոսկվա - Երևան երթուղով
Smartavia ընկերությունը հուլիսի 12-ից շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ թռիչքներ կսկսի իրականացնել Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո օդանավակայան)- Երևան երթուղով:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով՝ երկուշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Ընկերությունից հիշեցնում են, որ Smartavia ընկերությունը հուլիսի 11-ից սկսելու է չվերթեր իրականացնել նաև Երևան-Սանկտ Պետերբուրգ- Երևան երթուղով:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում