«Ժողովուրդ». Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումներին մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումները բավականին ակտիվ են անցել: Մենք տեղեկացանք, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել, և բացի ջերմուկցիներից, քննարկմանը մասնակցել են նաև այլ քաղաքների բնակիչներ: Ավելին, մենք տեղեկացանք, որ քննարկմանը մասնակցել և ելույթներ են ունեցել նաև «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, այսինքն` անձինք, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը:
Ինչպես հայտնի է, հանրային քննարկման թեման Ամուլսարի տարածքում գտնվող գույքի ձմեռացմանը թույլտվություն տալու մասին հարցն էր: Հանրային քննարկման ժամանակ հարցը դրվեց քվեարկության, և բոլորը միաձայն դեմ արտահայտվեցին թույլտվություն տալուն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան