Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել»ը վթարի է ենթարկվել
«911» ծառայությունն այսօր առավոտյան տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարությունից հայտնում են՝ պօարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, գլխիվայր շրջվել և և բախվել Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մհեր Մ., ծնված 1997 թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Մ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիրի ԲԿ, սակայն այնտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում