Մարուքյան. Կան իրավիճակներ, որոնք Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց նա պատասխանատվություն է կրում դրանց համար
«Եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշում կայացնի Դավիթ Խաժակյանին հետ կանչելու վերաբերյալ, ապա մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում, հետևաբար որևէ պատասխանատվություն չենք շարունակի կրել Երևանի ավագանիում իրականացվող գործունեության համար»,-ԱԺ-ում հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, այս հարցը մի քանի անգամ քննարկման առարկա է դարձել։ Կուսակցությունը ստանում է հազարավոր նամակներ, մեդիա թիմը հետևում է արձագանքներին, դրանք ներկաացնում կառավարման խորհրդին։
«Քաղաքացիներին ուզում ենք ասել, որ մենք լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ։ Եվ այո, դրանից բխող քայլեր ենք քննարկում»,-ասաց Մարուքյանը։
Նա նշեց, երեկվա նիստում հնչած հայտարարություններից հետո իրենց սկսել են շատ գրել, հարցեր հնչեցնել, ի պատասխան հայտարարություն է տարածվել ու հրատապ ասուլիս հրավիրվել։
«Այս արձագանքը պետք է հետագայում ունենա կառավարման խորհրդի կողմից կայացվելիք որոշում»,-ասաց նա։
Ասուլիսին մասնակցող կուսակցության անամ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ կուսակցությունն ունի սահմանված օրակարգ, որից պարբերաբար շեղվում է «Լույս» խմբակցությունը։
«Հետևաբար մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունն այս պարագայում կամ ի՞նչ ձևաչափով է նպատակարհարմար շարունակել, մենք պետք է կրենք պատասխանատվություն մի բանի համար, որի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը»,-ասաց Թանդիլյանը։
Նրա խոսքով, կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, որի հետ համաձայն չէ ու դրա վրա ազդեցություն չունի ցուցաբերվող վարքագծի վրա։
Հարցին, հնարավո՞ր է Խաժակյանին հետ կանչելու մտադրության վրա ազդե՞լ են քաղաքային իշխանութունները, Էդմոն Մարուքյանը բացասական պատասխան տվեց։
«Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք։ Դավիթ Խաժակյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի, նաև օրինակելի գործիչ է այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նաև միևնույն ժամանակ կան իրավիճակներ, որոնք Դավիթ Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը պատասխանատվություն է կրում դրանց համար՝ որպես խմբակցության ղեկավար, այդ պատասխանատվությունը տարածվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա։ Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը մեղադրում են ոչ մեր անդամների պատճառով, մենք ինչքա՞ն կարող ենք մեկնաբանել, դա մեզ համար լուրջ խնդիր է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Խաժակյան. Հարցերին կպատասխանեմ Մարուքյանի ասուլիսից հետո
- Մարուքյան. Կուսակցությունը քննարկում է Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը
- ՀՀԿ-ի պատվերով նկարվում էիք. Ավագանու անդամ