«Իրատես». Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ
«Իրատես» թերթը գրում է. «Առաջիկայում կառավարության ռեբրեդինգ տեղի կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգնած է անլուծելի դիլեմայի առաջ` որտեղի՞ց վերցնել կադրեր: Կադրային «աշխարհագրությունը» մեծ չէ` նրա թիմն ապացուցել է, որ դիլետանտ ու անմեղսունակ է։ Պետք է օգտվի այլոց «ռեզերվից»։ Խորհրդարանական ուժերին քարտ-բլանշ չի տա։ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1996-ի ընտրությունների մասով, խիստ մտածված «ասֆալտին փռեց»: Ընդ որում, «վականս» են այնպիսի պաշտոններ, որոնց նշանակման համար, բոլոր դեպքերում, Փաշինյանը պետք է նայի Ռուսաստանի «աչքերի» մեջ, մասնավորապես` ԱԱԾ պետի մասով։ Նաև` ոստիկանապետի:
Ավելին` Ռուսաստանը դեռ վաղուց պայման է դրել` փոխել ԱԱԽ քարտուղարին։ ԱԱԽ-ում պետք է ունենալ այնպիսի մարդ, որը չի շարժի մայր-Ռուսաստանի զայրույթը: Ընդ որում, Ռուսաստանը ցանկանում է նաև առաջին փոխվարչապետը լինի իր սրտով մեկը: Փաշինյանը պատային իրավիճակում է. պաշտոնավարման մեկ տարին լրանում է, իրեն անվստահություն հայտնելու հնարավորությունը` նույնպես, իսկ կադրային հարցերում ինչպես լուծում չի ունեցել, այնպես էլ չունի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: